Добавить в избранное

«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է`

- ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N14 արձանագրային որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի 1.2.3 կետի պահանջներից.

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգել արտակարգ իրավիճակների բնագավառներում բնակչության և ղեկավար կազմի ազդարարման ու իրազեկման հիմնախնդիրները, ինչպես նաև կազմակերպել բնակչության ազդարարումը և իրազեկումը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

   ՀՀ տարածքում կառուցված է խորհրդային տարիներից ժառանգված  սարքավորումների հիման վրա կառուցված կենտրոնացված ազդարարման համակարգ, որը չի գործում կենտրոնացված «Վեոն-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԱՀԿ-ների թվայնացման, անալոգային կապուղիների շահագործումից հանելու և ապամոնտաժելու պատճառով:  Հանրապետության տարածքում առկա համարյա թե բոլոր էլեկտրաշչակները գործում են ավտոնոմ և ընդգրկված չեն մեկ ընդհանուր ցանցում և  համայնքներում տեղադրված թվով 744 շչակներից սարքին են 477-ը:

   Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջանում իրավական ակտով կանոնակարգելու ՀՀ բնակչության ազդարարման և իրազեկման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

    Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ, կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը:

     Բնակչության պաշտպանությունը, որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:

    Բնակչության պաշտպանության խնդիրների կարգավորումը, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն, կապված է նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության  բնագավառներում կառավարման մարմինների ու բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի կազմակերպման և  իրականացման արդյունավետությունից:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կանոնակարգելու է ՀՀ կառավարման մարմինների, բնակչության ազդարարման և իրազեկման ոլորտների հիմնախնդիրների գործընթացը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Սույն փաստաթուղթը մշակվել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներգրավմամբ:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ներդնել  աղետների վաղ ազդարարման գործուն համակարգ, որը կնպաստի տնտեսական վնասների և մարդկային կորուստների նվազեցմանը:

7.

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

Սույն որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը – համապատասխանում է ստանձնած պարտավորություններին

  • Обсуждалось

    04.10.2018 - 19.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9208

Принт