Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.10.2018 - 19.10.2018

«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով հաստատվող հայեցակարգի նպատակն է հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ ՀՀ) աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ՝ ԱՎԱՀ) ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նմանատիպ համակարգերի կառուցման ժամանակակից միտումները, տվյալ համակարգի առջև դրվող խնդիրների սահմանումը, համակարգի կառուցվածքի և գործունեության ռեժիմների, ինչպես նաև համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունների և նրանց իրականացման կարգի որոշումը:     Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ, կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը:      Բնակչության պաշտպանությունը, որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:     Բնակչության պաշտպանության խնդիրների կարգավորումը, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն, կապված է նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության  բնագավառներում կառավարման մարմինների ու բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի կազմակերպման և  իրականացման արդյունավետությունից:
0 9249