• Обсуждалось

    04.10.2018 - 21.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12040

Принт

Предложения

Անդրանիկ Մուրադյան

21.10.2018

Առաջարկում եմ որոշման մեջ ավելացնել հատուկ կետ, որը տարկետում կտրամադրի միջպետական համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներում անվճար սովորող ուսանողներին՝ հաշվի առնելով այդ երկրներում ուսուցում ստանալու առանձնահատկությունները և ուսման տևողությունը։

Ալբերտ Հայրապետյան

21.10.2018

Առաջարկվում եմ նախագծի մեջ ավելացնել կետ, համաձայն որի տարկետում կտրվի նաև միջպետական ծրագրերով ներկայումս օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին։

Ալբերտ Հայրապետյան

21.10.2018

Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ հետևյալ պատճառներով․ 1․ տարբեր համալսարաններում տարբեր են գնահատման մոտեցումները, 2․ 80, 70 կամ նույնիսկ 60 տոկոս ՄՈԳ ունեցող ուսանողը կարող է ունենալ այլ նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք են օրինակ «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրում հրապարակված գիտական հոդված, 3․ Պահանջը ստեղծում է անհավասարություն ներկայումս սովորող և նախկինում տարկետում ստացած ուսանողների միջև, 4․ Տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ 90 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողը, մրցույթի արդյունքում, հավաքի ավելի բարձր միավորներ, քան 90 և ավելի տոկոս ՄՈԳ ունեցողը այլ ցուցիչների (օրինակ միջազգային գիտական և գիտակրթական մրցանակների) շնորհիվ, 5․ Սահմանափակումը ինքնին բավականին խիստ է, եթե հաշվի առնենք, որ բնագիտական մասնագիտություններում սովորող ուսանողները հնարավոր է ավելի քիչ ժամանակ և ուշադրություն հատկացրած լինեին հասարակագիտական առարկաներին։ Հաշվի է պետք առնել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է, որ կլինեն ուսանողներ, ովքեր, օրինակ առաջին կուրսի ավարտից հետո շարունակաբար դրսևորել են բարձր առաջադիմություն և հնարավորություն չունեն վերահանձնել առաջին կուրսի առարկաների մի մասը, ինչի շնորհիվ ունեն բավականին բարձր առաջադիմություն, որը սակայն քիչ է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսից։

Узнать больше