Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արծրուն Նշանյան 04.10.2018 10:30:25 Առաջարկում եմ N 451-Ն որոշման 9.1. կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Կրթաթոշակի առկայությունը պարտադիր չէ անվճար կրթական ծրագրերերի պարագայում:» Հիմնավորում. Մի շարք եվրոպական համալսարաններ տալիս են անվճար բարձրագույն կրթություն, ինչի պարագայում կրթաթոշակի տրամադրման կարիքը բացակայում է: Առաջարկությունն ընդունվել է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը կլրացվի նոր կետով:
2 Narek Shukhyan 04.10.2018 12:56:46 <<Նախագիծ>> բաժնի 3-րդ կետի զ) ենթակետում նշված կայքի ցուցիչը http://www.shanghairanking.com/# կայքի փոխարեն բացում է http://www.arlis.am/Res/ կայքը։ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման նախագծում հղումը կատարված է ճիշտ: Մեկ անգամ ևս տրամադրում եմ որոշման նախագծում նշված հղումը՝ www.shanghairanking.com
3 Օլգերտ Դալլաքյան 04.10.2018 16:06:36 Առաջարկ ՀՀ Կրթության և Գիտության Նախարարությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով, խնդրում եմ տալ պարզաբանում վերոնշյալ նախագծի հավելվածում ներառված նշանակալի նվաճումների ցուցանիշի (այսուհետ՝ ցուցանիշ) հաշվարկի բանաձևում նշված գումարելիների և համապատասխան չափորոշիչների կապի մասին։ Ցուցանիշը, ըստ նախագծի հավելվածի, կազմվում է 4 չափորոշիչներին համապատասխանող միավորների գումարից, այնինչ նույն հավելվածում նշված են միայն երեք չափորոշիչ․ · Գիտական հրապարակումներ (հոդվածներ), · Գիտաժողովների զեկույցներ, · Գիտակրթական մրցանակներ։ Այսպիսով հավելվածում չկա բացատրություն k4 E4 բաղադրիչի ծագման մասին։ Խնդրում եմ վերանայել հավելվածը։ Առաջարկությունն ընդունվել է մասամբ՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի Մեթոդաբանությամբ k4 -ը համամասնության գործակիցն է: <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածը կլրացվի նոր կետով << Միջին որակավորման գնահատական: Հաշվի է առնվում բարձրագույն ուսումնական հաստատության տրամադրած ամփոփաթերթիկի առկայության դեպքում (E 4):>>:
4 Samvel Sirakanyan 09.10.2018 12:04:07 Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ արտասահմանյան պարբերականում, օր. RSC Advances-ում (IF = 3.68) տպագրված իմ հոդվածի համար նախագծով տրվող միավորը (12.17) մի քանի անգամ գերազանցում է Նախագահի մրցանակի համար տրվող միավորին (3.17), որը, մեղմ ասած, անհասկանալի է և անընդունելի (նույնիսկ Նոբելյան մրցանակը ավելի քիչ միավոր է բերում, առավելագույնը 10 միավոր, քան մեկ տպագրված հոդվածը): Որպես լրացուցիչ փաստարկ կարող եմ բերել իմ օրինակը, որ ես 2017 թ.-ին արժանացել եմ Նախագահի մրցանակի արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում տպագրված 12 հոդվածների շարքի համար, որոնց ընդհանում IF = 25 (իսկ դրանց համապատասխան միավորների քանակը կանցնի 100-ից): Խնդրում եմ հաշվի առնել այս փաստը նախագծում փոփոխություններ կատարելիս: Ընդունվել է մասնակի: Նախագծի մեթոդաբանությունը խմբագրվել է :
5 Հանրային քաղաքականության ինստիտուտ 10.10.2018 14:35:43 • Նոր նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ նպատակ է հետապնդում տարկետման իրավունքի շնորհումը: Համապատասխան ձևակերպումների բացակայությունը տարընթերցումների պատճառ է դառնում և խթանում է այն տարածված տեսակետը, թե տարկետումն ընդամենը զինվորական ծառայությունից խուսափելու առիթ է: Թե հասարակության լայն շերտերի, թե ոլորտի մասնագետների համար հստակ և միանշանակ չեն տարկետում տրամադրելու նպատակները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Չի ընդունվում., քանի որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հիմքերն ու պայմանները սահմանված են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 Հանրային քաղաքականության ինստիտուտ 10.10.2018 14:35:43 Տարկետում տրամադրելու հնարավոր պայմաններից մեկը կարող է լինել, օրինակ, գիտական աստիճան ստանալուց հետո որոշակի ժամանակահատված (3 կամ 5 տարի) • գիտամանկավարժական գործունեություն ծավալելը: Չի ընդունվում, քանի որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով սահմնված է, որ <<Ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայր նշանակվում են ըստ գիտական մասնագիտացման:>>: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
7 Հանրային քաղաքականության ինստիտուտ 10.10.2018 14:35:43 • Առաջարկվող փոփոխության արդյունքում որոշումից դուրս են հանվում «գերակա ուղղություններ»-ը, որպեսզի արվեստագետները նույնպես հնարավորություն ունենան տարկետման իրավունք ստանալ: Այս փոփոխության արդյունքում բաց է մնալու այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով և համամասնությամբ են բաժանվելու տարկետման տեղերը բուհերի կամ մասնագիտությունների միջև: Հանրային քաղաքականության ինստիտուտն առաջարկում է տարկետման իրավունքի տրամադրման գործող կարգից պահպանել «գերակա ուղղություններ»-ի մոտեցումը/գաղափարը: Կարծում ենք՝ գերակա ուղղությունները յուրաքանչյուր տարի պետք է սահմանվեն կառավարության համապատասխան որոշումով: «Գերակա ուղղությունների»-ի՝ տարեկան վերանայման հնարավորությունը բավարար ճկունություն կապահովի՝ հաշվի առնելու թե՛ գիտության ու կրթության ոլորտի, թե՛ աշխատաշուկայի ու տնտեսության նոր պահանջները: Չի ընդունվում, քանի որ Ձեր կողմից առաջարկվող ձևաչափը արդեն իսկ գործում էր ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում արդեն շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 Հանրային քաղաքականության ինստիտուտ 10.10.2018 14:35:43 • Նախագծով առաջարկվում է գործող ընթացակարգից հանել հանձնաժողովների և հարցազրույցների բաղադրիչը, քանի որ հանրության կողմից այն դիտարկվում է որպես սուբյեկտիվ գործոն: Հաշվի առնելով, որ միջազգային շատ բուհերում հարցազրույցն ընդունելության մի փուլ է համարվում, առաջարկում ենք հանձնաժողովի կողմից հարցազրույցը (որպես տարկետում ստանալու բաղադրիչներից մեկը) պահել՝ փոփոխելով ձևաչափը: Հանձնաժողովում կարող են ներգրավված լինել ԿԳ և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտային փորձագետները: Հարցազրույցը թույլ կտա հասկանալ տվյալ անձի՝ տարկետում ստանալու մոտիվացիան, հետագա մասնագիտական և գիտական նպատակները, այլ կարողությունները: Չի ընդունվում, քանի որ Ձեր կողմից առաջարկվող ձևաչափը արդեն իսկ գործում էր ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում արդեն շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 Հանրային քաղաքականության ինստիտուտ 10.10.2018 14:35:43 • Խնդրահարույց է նաև տարկետման իրավունքի տրամադրման ներկայիս բանաձևը: Հարց է առաջանում, թե որքանով է այն կիրառելի տարբեր մասնագիտությունների համար: Այդ պատճառով, ընդհանուր կարգի շրջանակներում կարելի է տարբեր ենթակարգեր սահմանել՝ հարմարեցված տարբեր գիտակարգերի կամ մասնագիտությունների առանձնահատկություններին (օրինակ, որոշ գիտակարգերի շրջանակներում հոդված հրապարակելն ավելի դյուրին է, քան մյուսներում): Քննարկման փուլում է: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 Սեդա Յազիչյան 12.10.2018 16:30:05 Կարծում եմ, որ նպատակահարմար է վերանայել ՀՀ կառավարության 451 որոշման 10-րդ կետը, քանի որ հաճախ իրատեսական չէ ասպիրանտական կրթությունը և ատենախոսությունը ավարտել մինչև 26 տարին լրանալը: Կանխավ շնորհակալություն: Չի ընդունվում, քանի որ տարիքային սահմնափակումը սահմանված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
11 Սերինե Հովհաննիսյան 16.10.2018 01:56:48 Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ։ Տարբեր ԲՈՒՀ - երի տարբեր ֆակուլտետներում 90% ՄՈԳ ապահովելը ստեղծում է ոչ հավասար պայմաններ ուսանողների համար, մասնավորապես տեխնիկական բնագավառում սովորողների համար։ Առաջարկում եմ դրա փոխարեն իջեցնել k4 գործակցի արժեքը։ Շնորհակալություն։ Քննարկման փուլում է: Նախագծում փոփխություն չի կատարվել:
12 Սերինե Հովհաննիսյան 16.10.2018 01:56:52 Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ։ Տարբեր ԲՈՒՀ - երի տարբեր ֆակուլտետներում 90% ՄՈԳ ապահովելը ստեղծում է ոչ հավասար պայմաններ ուսանողների համար, մասնավորապես տեխնիկական բնագավառում սովորողների համար։ Առաջարկում եմ դրա փոխարեն իջեցնել k4 գործակցի արժեքը։ Շնորհակալություն։ Քննարկման փուլում է: Նախագծում փոփխություն չի կատարվել:
13 Սերինե Հովհաննիսյան 16.10.2018 01:56:53 Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ։ Տարբեր ԲՈՒՀ - երի տարբեր ֆակուլտետներում 90% ՄՈԳ ապահովելը ստեղծում է ոչ հավասար պայմաններ ուսանողների համար, մասնավորապես տեխնիկական բնագավառում սովորողների համար։ Առաջարկում եմ դրա փոխարեն իջեցնել k4 գործակցի արժեքը։ Շնորհակալություն։ Քննարկման փուլում է: Նախագծում փոփխություն չի կատարվել:
14 Asatur Ter-Poghosyan 19.10.2018 00:43:03 Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ։ Տարբեր ԲՈՒՀ - երի տարբեր ֆակուլտետներում 90% ՄՈԳ ապահովելը ստեղծում է ոչ հավասար պայմաններ ուսանողների համար: Քննարկման փուլում է: Նախագծում փոփխություն չի կատարվել:
15 Ալբերտ Գևորգյան 19.10.2018 21:41:17 Կարծում եմ՝ դպրոցականների համար նշանակալի հաջողությունների ցանկը շատ սուղ է։ Կան մի շարք օլիմպիադաներ, որոնցից մեդալներ վաստակելը շատ դժվար ու պատվաբեր է, սակայն այդ օլիմպիադաների մեդալները չեն համարվում նշանակալի հաջողություններ։ Այդպիսի օլիմպիադաներից է "International Zhautykov Olympiad"-ը (IZhO) և "European Junior Olympiad in Informatics" (EJOI): Առաջարկում եմ այս օլիմպիադաներից բերած մեդալները ավելացնել նշանակալի հաջողությունների ցանկին։ Առաջարկությունն ընդունելը նպատակահարմար չէ, քանի որ Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցում են ուսումնական հաստատությունների թիմերը, այլ ոչ թե երկրի ազգային թիմը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
16 Ալբերտ Գևորգյան 19.10.2018 21:44:49 Կարծում եմ՝ մագիստրատուրա դիմելու կարգը իր մեջ տրամաբանական հակասություն է պարունակում․ ըստ կարգի՝ սահմանված է ՄՈԳ-ի ստորին շեմ` 90% (որը համարժեք է 20ից 18ին)։ Սակայն, եթե դիմորդը ունի 18 ՄՈԳ, ապա ըստ չափանիշի նա արդեն ունի 18*2.25=40.5 միավոր, որը բավարար է տարկետում ստանալու համար։ Այսինքն՝ այս կարգով տարկետում տրվում է այն և միայն դեպքում, երբ դիմորդը ունի 90%-անոց ՄՈԳ։ Կարծում եմ՝ այս անտրամաբանական վիճակից խուսափելու համար կարելի է հանել ՄՈԳ-ի մինիմալ շեմը կամ իջեցնել մինչև 70%: Ընդունվել է մասնակի: Տվյալ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
17 Ալբերտ Հայրապետյան 21.10.2018 18:14:52 Առաջարկում եմ 8-րդ կետի 4-րդ ենթակետում ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ հետևյալ պատճառներով․ 1․ տարբեր համալսարաններում տարբեր են գնահատման մոտեցումները, 2․ 80, 70 կամ նույնիսկ 60 տոկոս ՄՈԳ ունեցող ուսանողը կարող է ունենալ այլ նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք են օրինակ «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրում հրապարակված գիտական հոդված, 3․ Պահանջը ստեղծում է անհավասարություն ներկայումս սովորող և նախկինում տարկետում ստացած ուսանողների միջև, 4․ Տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ 90 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողը, մրցույթի արդյունքում, հավաքի ավելի բարձր միավորներ, քան 90 և ավելի տոկոս ՄՈԳ ունեցողը այլ ցուցիչների (օրինակ միջազգային գիտական և գիտակրթական մրցանակների) շնորհիվ, 5․ Սահմանափակումը ինքնին բավականին խիստ է, եթե հաշվի առնենք, որ բնագիտական մասնագիտություններում սովորող ուսանողները հնարավոր է ավելի քիչ ժամանակ և ուշադրություն հատկացրած լինեին հասարակագիտական առարկաներին։ Հաշվի է պետք առնել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է, որ կլինեն ուսանողներ, ովքեր, օրինակ առաջին կուրսի ավարտից հետո շարունակաբար դրսևորել են բարձր առաջադիմություն և հնարավորություն չունեն վերահանձնել առաջին կուրսի առարկաների մի մասը, ինչի շնորհիվ ունեն բավականին բարձր առաջադիմություն, որը սակայն քիչ է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսից։ Ընդունվել է մասնկի: Նախագծի տվյալ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
18 Ալբերտ Հայրապետյան 21.10.2018 18:20:33 Առաջարկվում եմ նախագծի մեջ ավելացնել կետ, համաձայն որի տարկետում կտրվի նաև միջպետական ծրագրերով ներկայումս օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին։ Չի ընդունվում, քանի որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու պայմանները սահմանված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
19 Անդրանիկ Մուրադյան 21.10.2018 19:05:16 Առաջարկում եմ որոշման մեջ ավելացնել հատուկ կետ, որը տարկետում կտրամադրի միջպետական համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներում անվճար սովորող ուսանողներին՝ հաշվի առնելով այդ երկրներում ուսուցում ստանալու առանձնահատկությունները և ուսման տևողությունը։ Չի ընդունվում, քանի որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու պայմանները սահմանված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: Նախագծում փոփոխություն չի կատարվի: