Добавить в избранное

Проект принят

Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----------------------2017 թվականի N –Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի   60.2-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

______________ -ի № _______-Ն որոշման

Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների վրա:
  3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:
  4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները՝ շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
  5. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում և ազդակիր տարածքներում իրականացվում է շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր և այլն) մոնիթորինգ:
  6. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:
  7. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:
  8. Ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն ենթակա է լիցենզավորման՝ համաձայն <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի:
  9. Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի համար մշակվում և հաստատվում է անվտանգության վկայագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  1998 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին>>  № 702 որոշման պահանջի:
  10. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում առաջացած արտադրանքը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին և ունենա հիգիենիկ փորձագիտական եզրակացություն:

 

 

  • Обсуждалось

    14.03.2017 - 03.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8583

Принт