Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.05.2022 - 22.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 59-րդ և 60.1-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ՝ ընդերքի պահպանության պահանջների և ընդեքօգտագործման կանոնների խախտման համար: Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր և առաջացել է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:
1 2867

Обсуждалось 06.11.2020 - 30.11.2020

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել  «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ  մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և  վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում:    
0 4691

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը
0 8111