Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «Պետական» բառը փոխարինել «Համայնքային» բառով, 1-ին հոդվածից հանել «պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) և» բառերը, իսկ «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հիմնարկ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:»:

2) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «համայնքի» բառով:

3) 3-րդ մասից հանել «, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» բառը» բառերը:

4) 5-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի» բառերը:

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով, իսկ 3-րդ պարբերությունից հանել «պետական» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «պետական կամ» բառերը, իսկ 3-րդ մասից հանել «, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական մարմինների» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է, համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:»:

2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

3) 3-րդ մասում «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:

4) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:»,

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:»,

3) 5-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի» բառերը,

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»,

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի դ) և ե) կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակազմի քարտուղարին, իսկ համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.»,

2) 1-ին մասի ը) կետում «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով, իսկ ժ) կետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը,

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) վերնագրում և հոդվածի մասերում «համայնքի աշխատակազմի ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «համայնքի աշխատակազմի քարտուղարը» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «պետական մարմնի» բառը փոխարինել «համայնքի» բառով:

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «հիմնադիրը» բառը փոխարինել «համայնքի ղեկավարը» բառերով:

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

4) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «պետությանը» բառից առաջ լրացնել «համայնքին կամ» բառերը:

5) 5-րդ մասը շարադրել  նորխմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:»:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1)  վերնագրում «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով,

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

 

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ:

«1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Обсуждалось

    28.08.2018 - 12.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7982

Принт