Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին»

           «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-Ն եւ 2010 թվականի մարտի 4-ի N 198-Ն որոշումների մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»

Համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 4-րդ հոդվածի  և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) կարգի 6-րդ կետում «համակարգում» բառից հետո լրացնել «՝ աշխատակազմի գործերի անվանացանկին համապատասխան» բառերը.

2) կարգի «VIII. Փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային արխիվացումը և պահպանումը» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

  • Обсуждалось

    13.03.2017 - 28.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9383

Принт