Добавить в избранное

В стадии разработки

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2018 թվականի N __ -Ն

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ.

1) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը (վերափորձաքննությունը) իրականացնելու համար անհրաժեշտ՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո իրականացված՝ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված կլինիկալաբորատոր, գործիքային հետազոտությունների, ախտորոշիչ, բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև բժշկական հետազոտության օգտաքարտը ստանում է ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից:

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, համատեղ հաստատել՝
  • Բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով օգտաքարտ ստանալու համար դիմելու կարգը, օգտաքարտում ներառվող տվյալների ցանկը, էլեկտրոնային օգտաքարտի ձևը, օգտաքարտը լրացնելու կարգը (այդ թվում՝ բժշկական կազմակերպության կողմից օգտաքարտում առկա թերությունները (բացթողումները) շտկելու և (կամ) լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու կամ տրամադրելու անհնարինության մասին տեղեկացնելու) պայմաններն ու կարգը.
  • Օգտաքարտ լրացնելը մերժելու ծանուցման ձևը և տրամադրելու կարգը,
  • Բժշկասոցիալական փորձաքննության փաստաթղթային ուսումնասիրության եղանակ ենթադրող հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը:
  1. 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝ բժշկասոցիալական փորձաքննություն (վերափորձաքննություն) իրականացնելու համար դիմումի (բողոքարկման դիմումի) օրինակելի ձևը (դիմումում ներառվող տվյալների ցանկը), դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը հաշվառելու կարգը, ստացականի ձևը (ստացականում ներառվող տվյալների ցանկը), բժիշկ-փորձագետների ռեեստրում ընդգրկվելու կարգը:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ապահովել բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված՝ կլինիկալաբորատոր, գործիքային հետազոտությունների, ախտորոշիչ, բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ներառելը և անձի բժշկասոցիալական փորձաքննությունը (վերափորձաքննությունը) իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելը,

2) ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նիստին  խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցող մասնագետների ցանկի ձևավորումն ու հաստատումը,

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով օգտաքարտ տրամադրող բժշկական կազմակերպությունների անձնակազմը վերապատրաստելու ուղղությամբ։

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի և հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտի տեղեկատվական շտեմարանի, կրթության ոլորտի տեղեկատվական շտեմարանի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող ծրագրային գործիքների ներդրման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 02-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշումը:

 


  • Обсуждалось

    20.08.2018 - 05.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10011

Принт