Добавить в избранное

Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2018 թվականի N    -Ն

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով <<Պաշտպանության մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժբ>> ենթակետը և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի <<Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու մասին>> N 766-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

2018թ. ------------

        Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018

թվականի … N - Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններ)՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության հետ կապված հարաբերությունները:
  2. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով՝

     1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար ավելացված արժեքի հարկի վճարումից ազատմամբ.

    2) ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից, մաքսատուրքից և մաքսավճարից ազատմամբ.

  3) գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար, սակայն խաղաղ ժամանակաշրջանում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկվող գույքահարկից ազատմամբ.

   4) զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցներից ազատում՝ վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:

  1. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևը և չափը սահմանվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ոլորտը համակարգող շահագրգիռ պետական կառավարման մարմնի միջև կնքվող զորահավաքային առաջադրանքների կատարման վերաբերյալ պայմանագրում:
  2. Պայմանագրերի կնքման բանակցային գործընթացներին ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևի և չափի սահմանման մասով:

 

  • Обсуждалось

    20.07.2018 - 05.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3889

Принт

Предложения

Nelly Selyan

23.07.2018

սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում:

Узнать больше