«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններ է ներկայացնում կանխավճարի վերադարձի դիմումը և համապատասխան փաստաթղթերը: Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի ներկայացրած դիմումի հիման վրա ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով։ Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը
Միաժամանակ, համապատասխան իրավահարաբերությունների սահմանումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 23-ի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 63-Ա որոշման հավելվածի 4-րդ կետով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։
-
Продолжительность
23.04.2026 08.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 160
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .