«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի ______ N__-Ն
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝ կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի _____________ ____-ի
N____-Ն որոշման
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների վերադարձի համար՝ մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը:
2. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը մերժվում է մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում՝
1) կանխավճարների վերադարձի դիմումը ներկայացված է լիազորություն չունեցող անձի կողմից.
2) կանխավճարների վերադարձի դիմումը չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված տեղեկությունները․
3. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների վերադարձը մերժվում է հետևյալ դեպքերում՝
1) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ վճարման ժամկետ ունեցող մաքսային պարտավորություններ, որոնց մարման համար մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի և վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի տարբերությունը բավարար չէ.
2) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ ժամկետանց մաքսային պարտավորություններ․
3) վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարը գերազանցում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա կանխավճարի գումարը․
4) պահպանված չեն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները։
-
Продолжительность
23.04.2026 08.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 160
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .