Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

———— 2026 թվականի N —— Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)    որոշման N 1 հավելվածի՝

ա 24-րդ կետում «անհրաժեշտ փոփոխություններ։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Մինչև 18 տարեկան անձանց ավելացման կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում դիմողի կողմից անհատական օգտահաշվի միջոցով փոփոխություններ չկատարելու դեպքում Գնահատման համակարգում դրանք փոփոխվում են ինքնաշխատ։».

բ 26-րդ կետի 6-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած

գ 29-րդ կետի 2-րդ ենթակետի «տարեկանը՝» բառը փոխարինել «տարեկանը» բառով, իսկ 3-րդ ենթակետի «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ» բառերը փոխարինել «նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում» բառերով

դ 32-րդ կետի 4-րդ ենթակետի «աջակցությունը» բառից հետո լրացնել «կամ նպաստը» բառերով

ե 32-րդ կետի 9-րդ ենթակետը «հատուցում)» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների» բառերով

զ 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով

«1.1) «Պետական տուրքի մասին» օրենքի 197-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացումից ստացվող կանխիկ և անկանխիկ վճարումները

է 9-րդ ենթակետը «հատուցում)» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների» բառերով

ը. 34-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

թ 37-րդ կետի 1-ին ենթակետի «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ» բառերը փոխարինել «նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում» բառերով և «անձ է,» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքի անդամը պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շարքային կազմի ժամկետային զինծառայող, քրեակատարողական հիմնարկում պատժի կրումից ազատված անձ է՝ վերադառնալու օրվա դրությամբ մինչև 6 ամիս լրանալը,» բառերով

ժ. 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) եթե սույն կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը հրաժարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկված կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններ ձեռք բերելու համար նախատեսված դասընթացներին մասնակցելուց կամ այդ դասընթացներն անցնելուց հետո հմտություններ ձեռք չի բերել, ապա ընտանիքի այդ անդամին եկամտի վերագրում կատարվում է անապահովության գնահատման ամսից: Ընդ որում ընտանիքի տվյալ անդամի համար եկամտի վերագրում կատարված լինելու դեպքում՝ կատարվում է եկամտի ևս մեկ վերագրում.».

ժա 39-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «5250» թիվը փոխարինել «6560» թվով.

ժբ. 39-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում «15000» թիվը փոխարինել «18750» թվով.

ժգ. 39-րդ կետի 3-րդ ենթակետի «որևէ առևտրային» բառերը փոխարինել «շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային)» բառերով և «հանգամանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության իրացման շրջանառությունը չի գերազանցել 1 դրամը կամ անձը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվում է մինչև 12 ամիս ժամկետով» բառերը

ժդ 39-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ընտանիքի կողմից նախորդ ամսվա ընթացքում 2200 և ավելի կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից.».

ժե 39-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«6) ընտանիքի կողմից նախորդ ամսվա ընթացքում 700 և ավելի խորմ բնական գազի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից.».

ժզ 39-րդ կետի 7-րդ ենթակետի «վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը» բառերը փոխարինել «վարկային պարտավորությունների գծով նախորդ ամսվա մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը, եթե վարկը տրամադրվել է անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել կամ վարկի (բոլոր վարկերի) գումարը չի գերազանցում 10000000 դրամը» բառերով.

ժէ 39-րդ կետի 7.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«7.1) ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության բոլոր պայմանագրերի գումարը գերազանցում է 1000000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը և վարկը տրամադրվել է ընտանիքի անապահովության գնահատման համար դիմումը ներկայացնելուն նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել.»

ժը 39-րդ կետի 8-րդ ենթակետը «հանգամանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցների» բառերով

ժթ 49-րդ կետի «առցանց բողոքարկել վերադասության կարգով՝ անհատական օգտահաշվի միջոցով» բառերը փոխարինել «առցանց (ներառյալ՝ անհատական օգտահաշվի միջոցով) բողոքարկել վերադասության կարգով» բառերով

ի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «50. Սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված բողոքի արդյունքում Ծառայության համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում է անհրաժեշտ գործողությունների իրականացումը (ուսումնասիրություն, տնայցի իրականացում, փաստաթղթերի և տվյալների համադրում և այլն), որի արդյունքում կայացված որոշումն արտացոլվում է Գնահատման համակարգում։ Ընդ որում, բացառող գործոնների վերաբերյալ բողոքի առկայության դեպքում Դիմողը ներկայացնում է նաև համապատասխան իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ բացառող գործոնը չկիրառելու հիմք հանդիսացող տեղեկանք։ Ծառայության որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։»

իա 55-րդ կետի 4-րդ ենթակետում «վերադասության» բառից առաջ լրացնել «առցանց (ներառյալ՝ անհատական օգտահաշվի միջոցով)» բառերը

իբ 56-րդ կետի «Գնահատման համակարգում դիտում է» բառերը փոխարինել «ուսումնասիրում է» բառերով.

իգ 57-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներբեռնված փաստաթղթերում առկա տվյալները համեմատում է մուտքագրված տվյալների հետ, դրանց անհամապատասխանության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարում հարցում Դիմողին, ով պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոփոխություններ.»

իդ 25-րդ կետի «17.04.2014 թ N 534-Ն» բառերը փոխարինել «համապատասխան» բառով

իե. Ձև 3-ի 45-րդ կետից հանել «(մինչև 23 տարեկան)» բառերը

իզ Ձև 3-ի 77-րդ կետից հանել «Ամառային ամիսների ընթացքում» բառերը.

իէ. Ձև 3-ի 78-րդ կետից հանել «12 ամիսների ընթացքում» բառերը.

իը. Ձև 3-ի 81-րդ կետը ճանաչել ուժը կորցրած

իթ. Ձև 3-ի 79.1-ին կետի «100000» թիվը փոխարինել «1000000» թվով

լ. Ձև 5-ը աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ Գնահատող մասնագետը

1)  ըստ անհրաժեշտության կատարում է նաև նշումներ, որը կարող է հիմք հանդիսանալ

ա. սոցիալական դեպք բացելու համար, կամ

բ. անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու սույն որոշման N 4 հավելվածի 4-րդ գլխով նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար.

2) կատարում է նշում՝ կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններին տիրապետելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան դասընթացների առաջարկություն կատարելու նպատակով:».  

2)    որոշման N 3 հավելվածի՝

ա 5-րդ կետի 2-րդ ենթակետի 8-րդ աղյուսակը «(սկիզբը/ավարտը)» բառերից հետո լրացնել «, պատժի կրումից ազատվելու օրը, ամիսը, տարին» բառերով.

բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետի 8-րդ աղյուսակի «նույնականացված անձի անհատ ձեռնարկատեր հանդիսանալը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, մասնակից (ՍՊԸ դեպքում) կամ հիմնադիր լինելը» բառերը փոխարինել «նույնականացված անձի 12 ամսից ավելի ժամկետով անհատ ձեռնարկատեր (ում վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ) հանդիսանալը, շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, մասնակից (ՍՊԸ դեպքում) կամ հիմնադիր լինելը, հարկ վճարողի հարկային հաշիվը» բառերով

գ. 6-րդ կետի 8-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4) շարքային կազմի ժամկետային զինծառայողի՝ զինվորական ծառայությունից զորացրվելու օրը, ամիսը, տարին».

դ 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած

ե 10-րդ կետի 3-րդ աղյուսակը «վճարների մասին տվյալներ» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության կողմից նախորդող երկու տարվա ընթացքում իրացման շրջանառությունը 1 դրամը չգերազանցելու մասին տվյալը» բառերով

զ 10-րդ կետի 4-րդ աղյուսակը «(սերիան և համարը)» բառերից հետո լրացնել «, հարկ վճարողի հարկային հաշիվը» բառերով

է 10-րդ կետի 8-րդ աղյուսակի 3-րդ կետը «չափը» բառից հետո լրացնել « (բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցների)» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով

«4) անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության կողմից նախորդող երկու տարվա ընթացքում իրացման շրջանառությունը 1 դրամը չգերազանցելու մասին տվյալը

5) ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացումից ստացվող կանխիկ և անկանխիկ վճարումների չափը։»

ը 12-րդ կետից հանել «դիմումին նախորդող (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը» բառերը.

թ 13-րդ կետից հանել «դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում» բառերը.

ժ. 15-րդ կետի 3-րդ և 8-րդ աղյուսակների «100000» թվերը փոխարինել «1000000» թվով և 8-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին և 132-րդ կետերով՝

«131) նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չկատարելու մասին տվյալը

132) վարկի (բոլոր վարկերի) գումարի չափը 10000000 դրամը գերազանցելու հանգամանքը»

3)   որոշման N 4 հավելվածի Ձև 1-ը «(եթե առկա չէ օրենսդրությամբ սահմանված դադարեցման հիմք)» բառերից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ

«Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30 օրյա ժամկետում։»:

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝

1)   1-ին կետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի «հաշմանդամության նպաստ» բառերից հետո լրացնել «, անապահովության նպաստ» բառերով

2)  2-րդ կետի 2-րդ ենթակետի «հաշմանդամության նպաստը,» բառերից հետո լրացնել «անապահովության նպաստը,» բառերով

3)  հավելված N 1 և հավելված N 2 վերնագրերի «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերից հետո լրացնել «, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերով

4)  հավելված N 1-ի՝

ա 1-ին կետի «հաշմանդամության նպաստ,» բառերից հետո լրացնել « անապահովության նպաստ,» բառերով

բ 2-րդ կետի «(այսուհետ՝ նաև նպաստ)» բառերից հետո լրացնել « , ինչպես նաև  անապահովության նպաստ» բառերով

գ 49-րդ կետի «Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը» բառերը փոխարինել «Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի (այդ թվում՝ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի) մահվան օրվա դրությամբ նպաստ (այդ թվում՝ անապահովության նպաստ) ստանալու իրավունքը» բառերով

դ լրացնել նոր 58.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«581 Անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում սույն կարգով նշված փաստաթղթերը կցվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասում նշված ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործին։»

5)  հավելված N 2-ի՝

ա 1-ին կետի «(այսուհետ՝ նպաստառու)» բառերից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով

բ 14-րդ կետի «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով, իսկ 14-րդ կետի 3-րդ ենթակետի «նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով

գ 16-րդ կետի «կենսաթոշակառուն» բառը փոխարինել «նպաստառուն կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամը» բառերով։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից։

  • Продолжительность

    23.04.2026 11.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 87

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: