Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԽՆԱՄԱԿԱԼ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԽՆԱՄԱԿԱԼԻՆ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ,ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Այլընտրանքային խնամքի կազմակերպման և իրականացման գործընթացների օրենսդրական հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին»,  «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով և այլ հարակից օրենսդրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխություններն ու լրացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել բոլոր այն ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք վերաբերում են այլընտրանքային խնամքին։ Գործող իրավակարգավորումների վերանայումից, հստակեցումից, նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելուց զատ՝ այլընտրանքային խնամքի եղանակներից մեկի՝ խնամակալության դեպքում առաջարկվում է սահմանել հստակ ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ այն առհասարակ բացակայում է։ Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավոր է նաև նրանով, որ կիրարկողների տեսանկյունից այն կլինի մեկ համապարփակ փաստաթուղթ՝ հնարավորություն ընձեռելով երեխայի այլընտրանքային խնամքին  վերաբերող կարգավորումները, դրանց կապը տեսնել և կիրառել մեկ աղբյուրից։ Այլընտրանքային խնամքի տարբեր եղանակների կազմակերպման գործընթացի մանրամասները մեկ փաստաթղթով ներկայացնելը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ կիրարկողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ երեխայի լավագույն շահերից բխող այլընտրանքային խնամքի եղանակները բացառապես ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներն են և միայն մասնագիտական գնահատման, դեպքի առանձնահատկությունների հաշվի առնմամբ է, որ հնարավոր է կիրառել այլընտրանքային խնամքի այլ եղանակներ։ Կարևոր է ընդգծել, որ իրավական ակտի նախագիծը բովանդակում է երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորման կարգավորումներին վերաբերող հավելված ևս, որն իր հերթին ևս մեկ անգամ շեշտադրում է այն, որ ցանկացած այլընտրանքային խնամքի եղանակի կիրառմանը պետք է հետևի երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքները, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ երեխայի կարգավիճակի հստակեցմանն ուղղված գործընթացները։ Նշվածի անհրաժեշտությունը ներկայում շարունակում է արդիական լինել՝ չնայած նրան, որ ոլորտում գործում են կարճաժամկետ խնամք տրամադրող կազմակերպություններ, շարունակվում են ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներում երեխաների տեղավորումը, սակայն այնուամենայնիվ դրանցից ևս երեխաների դուրսբերման և ընտանիքների հետ վերամիավորման տեմպերը ոչ այնքան գոհացնող են։

Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ առաջարկվող կարգավորումների մեծ մասը գործնականում կիրառվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է տալու երեխայի, ինչպես նաև նրա խնամքը ստանձնած ընտանիքի կամ հաստատության վերաբերյալ ունենալ հստակ տեղեկատվություն։ Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնին, ինչպես նաև մարզպետի աշխատակազմին, Երևանում՝ Երևանի քաղաքապետարանին այս հնարավորությունը թույլ կտա իրենց լիազորությունների շրջանակներում հետևելու գործընթացին, դրանց ժամկետների պահպանմանը, երեխայի պաշտպանության պլանի վերանայմանը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով այդ գործընթացներում մասնագիտական աջակցության տրամադրումը բազմամասնագիտական խորհրդի կողմից։

 

 

  • Продолжительность

    20.04.2026 06.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 252

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: