ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի ………-ի N…-Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԽՆԱՄԱԿԱԼ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԽՆԱՄԱԿԱԼԻՆ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ,ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 5-րդ կետով, 111-րց հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 135-րդ հոդվածի 4-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 139․1 հոդվածի 8-րդ մասով, 140-րդ հոդվածի 1-ին մասով, «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 28-րդ հոդվածի 4-րդ մասի 20-րդ և 22-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այլընտրանքային խնամքի կազմակերպման սկզբունքները և համագործակցության կարգը` համաձայն Հավելված 1-ի։
2․ Հաստատել խնամակալության և հոգաբարձության սահմանման կարգը՝ համաձայն Հավելված 2-ի:
3․ Հաստատել խնամատարության կարգը ՝ համաձայն Հավելված 3-ի:
4. Հաստատել այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման կարգը՝ համաձայն Հավելված 4-ի։
5․ 2028 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը եվ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման եվ վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը եվ չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձեվերը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 751-Ն որոշման գործողությունը դադարեցնել Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ։
6․ 2028 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման եվ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 743-Ն որոշման գործողությունը դադարեցնել Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում և գործում է 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
8․ Եթե անձը որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվել է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, ապա նրա կողմից խնամատարության գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի թիվ 751-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներով:
9․ Սույն որոշման Հավելված 3-ով սահմանված ճգնաժամային խնամատարությանը վերաբերող կարգավորումները Երևան քաղաքում ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից։ Ճգնաժամային խնամատարության գործընթացում մասնագիտացված սոցիալական աշխատողներին վերապահված լիազորությունները մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքում իրականացնում են Երևան քաղաքի վարչական շրջանի երեխայի պաշտպանության լիազորություն ունեցող սոցիալական աշխատողները։ Մինչև 2029 թվականը ճգնաժամային խնամատարության գործընթացում տեղեկատվական համակարգի միջոցով իրականացման ենթակա գործողությունները Երևան քաղաքում կատարվում են թղթային տարբերակով։
10․ Սույն որոշման Հավելված 3-ի համաձայն խնամատար ընտանիքներին հոգեզավակաի խնամքի համար ըստ տարիքային բաշխվածության ավելացված չափաքանակներով ֆինանսական միջոցների՝ այդ թվում, հոգեզավակի հանգստի կազմակերպման, խնամատար ընտանիքում հոգեզավակի ֆունկցիոնալության սահմանափակումներից բխող խելամիտ հարմարեցումների, ինչպես նաև խնամատար ընտանիք տեղավորվելու համար նախատեսված միանվագ ֆինանսական միջոցների տրամադրումը կիրականացվի 2026 թվականի սեպտեմբեր ամսից, իսկ խնամատար ծնողին հոգեզավակի խնամքն իրականացնելու դիմաց տրամադրվող ավելացված չափաքանակով ֆինանսական միջոցների տրամադրումը՝ 2027 թվականի հունվար ամսից։
11. Սույն որոշման 10-րդ կետի կիրարկման նպատակով հանձնարարել՝
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման ստորագրման պահից ձեռնարկել միջոցներ՝ 15-օրյա ժամկետում համապատասխան ֆինանսական միջոցների վերաբաշխումների իրականացման նպատակով,
2) ՀՀ մարզպետների աշխատակազմերին և Երևանի քաղաքապետին՝ սահմանված ժամկետներում ապահովել խնամատար ծնողների հետ կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխությունների իրականացումը։
-
Продолжительность
20.04.2026 06.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 251
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .