«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »________________ 2026 Թ. N _____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1806-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 649-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 634-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝
1) 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ տողերի «բավարար» սյունակում «200 000» թիվը փոխարինել «168 000» թվով.
2) 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ տողերի «բավարար» սյունակում «185 000» թիվը փոխարինել «138 000» թվով.
3) 16-րդ, 21-րդ, 27-րդ և 29-րդ տողերի «բավարար» սյունակում «170 000» թիվը փոխարինել «113 000» թվով.
4) 31-րդ, 36-րդ, 42-րդ և 45-րդ տողերի «բավարար» սյունակում «165 000» թիվը փոխարինել «143 000» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Продолжительность
20.04.2026 05.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Юстиция, Социальное обеспечение, Финансовая, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 89
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .