Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

--------- ---------------- 2026  թվականի  N    - Լ

 ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, «Զբաղվածության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.      Հաստատել գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2.     Ծրագրի իրականացումն ու համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3.     Սահմանել, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին։

4.     Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների  մասնավոր գործընկերների հետ՝ ծրագրի իրականացման ընթացքում տրամադրել տեխնոլոգիական և մասնագիտական աջակցություն:

5.     Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել կրթական ծրագրի մշակմանը և համակարգչային ապահովվածությամբ դասասենյակների ապահովմանը։

6.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

7.     Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված կազմակերպությունների կողմից հրապարակային օֆերտայի ակցեպտավորման ժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։ 

Հավելված

              ՀՀ կառավարության 2026 թվականի

______________ ____ -ի N ______ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 

1.     Սույն ծրագրի նպատակն է ապահովել գործազուրկ անձանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության, հաղորդակցման և համագործակցության կարողությունների զարգացմանը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) գործիքների կիրառման միջոցով։

2.     Ծրագրի հիմնական խնդիրներն են՝ զարգացնել համակարգչային տարրական հմտությունները, ձևավորել էլեկտրոնային փոստի ստեղծման և կիրառման կարողությունները, զարգացնել ինքնակենսագրականի (CV) կազմման հմտությունները, ծանոթացնել աշխատանքի որոնման առցանց հարթակներին և ապահովել թվային անվտանգության հիմունքների յուրացումը։

3.     Ծրագրի շահառուներն են գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք։

4.     Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում՝ սույն ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:

5.     Դասընթացներն իրականացվում են փուլային կարգով՝ համապատասխան խմբերի ձևավորմամբ:

6.     Դասընթացների համար շահառուների խմբերի ձևավորումն իրականացվում է ըստ դիմելու հերթականության` հարթակի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍ ծառայություն) կողմից:

7.     Շահառուները դասընթացներին ընդգրկվում են ըստ բնակավայրերի հասանելիության՝ ապահովելով հավասար հնարավորություններ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում բնակվող գործազուրկների համար։

8.     Դասընթացներն իրականացվում են դպրոցներում և (կամ) քոլեջներում՝ օգտագործելով առկա համակարգչային և նյութատեխնիկական ապահովվածությամբ դասասենյակները։

9.     Դասընթացների տևողությունը կազմում է 24 ակադեմիական ժամ։

10.  Դասընթացներն անցկացվում են 6 շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ՝ հիբրիդ (առկա և առցանց) ձևաչափով։

11.  Դասընթացի բովանդակությունը ներառում է հետևյալ բաժինները՝

1) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներ,

2) կիբերանվտանգության հիմունքներ, թվային անվտանգություն և էթիկա,

3) ամպային տեխնոլոգիաներ և Google ծառայություններ,

4) Microsoft Office ծրագրերի կիրառություն,

5) էլեկտրոնային փոստի կիրառում։

12.  Դասընթացի ավարտին իրականացվում է ամփոփիչ գնահատում (թեստավորում), որի անցողիկ շեմը (թեստային առաջադրանքների առնվազն 80%-ը) հաղթահարած մասնակիցները ստանում են վկայական և 50,000 դրամի չափով վաուչեր։

13.  Անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցների տվյալների հիման վրա հարթակում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է վաուչերը՝ Ձև-ին համապատասխան, և ուղարկվում է մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին:

14.  Վաուչերը կարող է իրացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթա­կան մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակեր­պությունների կողմից, որոնք թվային համակարգի գործադրմամբ վաուչերի (QR) կոդի միջոցով անձին նույնականացնելուց հետո ստանում են նրա՝ շահառու լինելու հավաստումը և ընդգրկում իրենց կողմից իրականացվող կարճաժամկետ ուսուցման դասընթացում։

15.  Դասընթացավարները ներգրավվում են ՄՍ ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

16.  Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական դասընթացների փորձառություն (առնվազն 2 տարվա գործունեություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական դասընթացի իրականացման առնվազն 2 դրական փորձ)։

17.  Կազմակերպությունների ցանկը և հրապարակային օֆերտայի պայմանները հրապարակվում են ՄՍ ծառայության պաշտոնական կայքէջում:

18.  Դասընթացավարները նախքան դասընթացների իրականացումն անցնում են վերապատրաստողների վերապատրաստում  (Training of Trainers), որի արդյունքում ձևավորվում է դասընթացավարների խումբ։

19.  Ծրագրի իրականացման մոնիթորինգը և գնահատումն իրականացվում է ՄՍ  ծառայության կողմից։

20.   Ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ եռամսյա պարբերականությամբ հաշվետվություններ են ներկայացվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

 

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Վ Ա ՈՒ Չ Ե Ր 

ՍԵՐԻԱ                                    N 0000

Տրված  է «-----» -----------20---- թ.

 

Ուժի մեջ է մինչև « - » ----20 –թ

 

___________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի

«Երաշխավորված ոչ ֆորմալ կրթա­կան մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակեր­պության կարճաժամկետ ուսուցման դասընթացում ընդգրկվելու դեպքում ստանալու պետական աջակցություն՝ ուսման վարձի փոխհատուցման տեսքով։

Միասնական սոցիալական

 ծառայության պետ՝

 

—————————————              —————————————

ստորագրություն)                                                                                      (անուն, ազգանուն)

 

 

 

  • Продолжительность

    16.04.2026 04.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 98

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: