Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 874ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ՝ այն գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:

 

2 Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը:

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման N 2 հավելվածի 8-րդ ուղղության 11-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» կետից։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    14.04.2026 29.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 80

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: