Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ՝ այն գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման N 2 հավելվածի 8-րդ ուղղության 1․1-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» կետից։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
14.04.2026 29.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 65
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: