Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.11.2023 - 07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, այդ թվում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողություն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: Նախագծի արդյունքում որակական առումով կունենանք՝ –    հարգորոշման առավել արագ և ճշգրիտ իրականացում, –    ոսկեգործական արտադրանքի հարգորոշման ոչ կործանարար մեթոդի կիրառում, –   վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում շարժական սարքավորումներով, –    սպառողի շահերի պաշտպանություն, –    թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի նախադրյալ Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ և երրորդ երկրներում նույնպես լայնորեն կիրառվում է վերոհիշյալ հարգորոշման եղանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս մեթոդն ունի բարձր ճշտություն՝ այս եղանակով հարգորոշված հայկական արտադրանքը հնարավորություն կունենա ինտեգրվել ԵԱՏՄ երկրներում գործող ոսկերչական զարդերի հարգերի փոխճանաչելիության գործընթացին արդեն իսկ նախապատրաստված, ինչպես նաև կնպաստի ՀՀ ներմուծվող արտադրանքի հարգորոշման գործընթացները ևս ռենտգենային ֆլոուրեսենցիային անալիզատորի միջոցով իրականացնելուն։
0 1061

Քննարկվել է 10.11.2022 - 25.11.2022

«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթ Փաթեթի նպա­տակն է ապահովել ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների՝ ՀՀ վարչապետի N 1148-Ա առ 04․10․2022թ․ որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարումը։
0 2005

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը: Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, հետևաբար Ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է <<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանել հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների կատարումը ֆինանսների նախարարության լիազորություններից՝ վերապահելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը:
0 2243

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ սահմանված է, որ Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմինը: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, հետևաբար <<Թանկարժեք մետաղների մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը հանվել է Գանձարանի լիազորություններից: Նախագծով առաջարկվում է արժեքների փորձաքննությունների մասով գործառույթների պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետությունում փորձագիտության բնագավառում առաջատար փորձագիտական կառույց հանդիսացող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
0 2002