Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը:

Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, հետևաբար Ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է <<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանել հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների կատարումը ֆինանսների նախարարության լիազորություններից՝ վերապահելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը:

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2153

Տպել