Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.08.2019 - 20.08.2019

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020 – 2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեու­թյան միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 85-րդ կետի կատարման ապահովման նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել և իրականել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
1 303

Քննարկվել է 01.08.2019 - 17.08.2019

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
3 423

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է:
0 1592