Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
16.01.2018 01.02.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով, նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզավորման կարգից հանել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում հիմնավորումների ներկայացման պահանջի վերաբերյալ դրույթները։     
0 73
16.01.2018 01.02.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N124Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի N124Ն որոշման համաձայն՝ hանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող 8xxx համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով: Միաժամանակ, հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 24-ի N198Ա որոշման համաձայն՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն պետք է հանձնաժողով ներկայացներ իր հանրային էլեկտրոնային ցանցի ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող «8xxx» կարճ կոդով ծառայությունների համարներն այլ համարներով փոխարինելու վերաբերյալ առաջարկություն: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած առաջարկության քննարկման արդյունքում լրամշակվել է hանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող 8xxx համարների ցանկը։
0 67
07.12.2017 31.01.2018
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել մեկ ընդհանուր հաշվետվության ձևի մեջ: Համաձայն նոր նախագծի՝ ծառայություններ մատուցող անձինք հաստատված հաշվետվությունների լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով են ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Հաշվետվության ձևերը ծառայություններ մատուցող անձինք պետք է ներբեռնեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնեն և ստորագրեն դրանք, այնուհետև լրացված և ստորագրված հաշվետվությունների, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Միաժամանակ, համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի տարեկան կտրվածքով, իսկ մյուս հաշվետվությունները՝ կիսամյակին կտրվածքով:  Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում հանվել են ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում հանվել են մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, մշակվել է և ներառում է ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի:
0 209