Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությամբ ներկայացվող ցուցանիշների ցանկում ներառել նաև շարժական կապի 5G տեխնոլոգիան, ինչպես նաև տվյալ ցանկից հանել ամրակցված կապի մի քանի ոչ արդիական տեխնոլոգիաները, որոնց մասով տեղեկատվության առկայության դեպքում, դրանք կարող են լրացվել հաշվետվության մեջ՝ այլ տեխնոլոգիաների համար նախատեսված տողում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները հանձնաժողով չեն ներկայացվում:

  • Քննարկվել է

    04.12.2023 - 19.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 964

Տպել