Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումից և համայնքային նոր ծառայությունների ներդրումից: Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է մնան կամ այնտեղ ընդունվեն միայան այն անձինք, ովքեր չունեն բնակարան, օրենսդրությամբ նախատեսված խնամող և ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ուստի նոր համայնքային ծառայությունների ներդրմանը զուգահեռ նախատեսվում է վերանայել տուն-ինտերնատ ընդունվելու կարգը, խստացնել ընդունելության պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Նշված կարգավիճակն ունեցող տարեցներին կառաջարկվեն նոր ներդրվող այլ ծառայություններ: 3 0 0 1778
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.12.2018 - 27.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 04.06.2015թ. N 582-Ն, 26.02.2015թ. N 185-Ն, 10.09.2015թ. N 1061-Ն, 10.09.2015թ. N 1044-Ն, 25.09.2015թ. N 1112-Ն, 30.01.2014թ. N 145-Ն, 02.06.2016թ. N 631-Ն որոշումներում՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման N1 հավելվածի 19.2-րդ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 7-ի N 230-Ա որոշման հավելվածի 1-ին և փետրվարի 16-ի N 143-Ա որոշման (01.10.2018թ. N 1291-Ա որոշման խմբագրությամբ) հավելվածի 1-ին կետերի: ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների Ծրագրով նախանշված գերակայությունների և նպատակների, առաջարկվող միջոցառումների համատեքստում, նպատակ հետապնդելով առավելագույս մեծացնել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի հասցեականությունը (ոչ միայն ընտանեկան նպաստը) և դրանց արդյունավետությունը, Նախագծով առաջարկվում է վերանայել նաև տարբեր սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերի որոշակի դրույթներ՝ հնարավորինս հստակեցնելով դրանք՝ կրճատելով թե́ շահառուի, թե́ տարածքային կենտրոնների կողմից իրականացվող կրկնվող գործողությունները (դիմում, փաստաթղթերի ներկայացում, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու որոշումը կայացնելու համար՝ անձնական գործի կազմում և այլն): 5 0 0 3617