Gohar Ghahrian
31.05.2025
Սեփական երեխաներին դպրոց տանելու ժամանակը պետք է որոշի ծնողը որպես իր երեխայի կարիքները, պահանջները, ընդունակությունները զարգացման մակարդակը ամենալավը գնահատող անձ, եթե իհարկե ծնողը որոշակի մտավոր կամ այլ խնդիրներ չունի ։
49 - Կողմ
15 - Դեմ
Նախագծով առաջարկվում է հաստատված կարգում հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները, ինչպես նաև սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների առաջին դասարան ընդունվող՝ առաջնահերթություններից օգտվող սովորողների հայտագրման ժամկետները և գործընթացը։
Նախագծով սահմանվել է նաև նոր կարգավորում, որի համաձայն «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` գործող կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան, իսկ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած 2-րդ դիմումի հիման կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման դեպքում, եթե երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով՝ նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:
Քննարկվել է
16.05.2025 - 31.05.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2758
Տպել31.05.2025
Սեփական երեխաներին դպրոց տանելու ժամանակը պետք է որոշի ծնողը որպես իր երեխայի կարիքները, պահանջները, ընդունակությունները զարգացման մակարդակը ամենալավը գնահատող անձ, եթե իհարկե ծնողը որոշակի մտավոր կամ այլ խնդիրներ չունի ։
31.05.2025
Ես բազմազավակ մայր եմ, ունեմ 4 երեխա։ Փոքրերը եռյակներ են՝ 2 տղա, 1 աղջիկ: Նրանք այժմ 9 տարեկան են: Երբ նրանք դարձան 6 տարեկան և օրենքով պետք է գնային դպրոց, ես կապվեցի կրթության նախարարությանը և բացատրեցի, որ իմ երեք երեխաներից 2-ը դեռ պատրաստ չեն դպրոցի, տղաներս դեռևս մանկապարտեզի ավագ խմբի մակարդակի հասունացում և զարգացում ունեին, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ, որ նրանք դպրոց գնային 7 տարեկանից: Խնդրեցի բացառություն անել։ Ինձ մերժեցին և զգուշացրեցին, որ տղաները պետք է 18 տարեկանում ավարտեն դպրոցը և գնան բանակ։ Եթե աղջկա պարագայում կարող են աչք փակել, տղաների դեպքում շատ խիստ վերահսկողություն կա։ Այդ պատճառով պետք է 6 տարեկանից հաճախեն դպրոց, հակառակ դեպքում տուգանք է նախատեսվում: Մեր բազմազավակ ընտանիքի համար դա զգալի ֆինանսական և հոգեբանական բեռ կլիներ: Արդյունքում, երեխաները գնացին դպրոց 6 տարեկան հասակում, այժմ փոխադրվում են 5-րդ դասարան և, ցավով պիտի նշեմ, ատում են դպրոցը հոգով և սրտով, չեն ուզում հաճախել, չեն ուզում սովորել, քանի որ 1-ին իսկ դասարանից դժվարացել են, իսկ կրթական ծրագիրը գնալով ավելի է դժվարանում: Չի կարելի երեխային ի սկզբանե դնել մի վիճակի մեջ, որ անընդհատ օգնության կարիք զգա, չկարողանա ինքնուրույն սովորել, կորցնի հավատն իր ուժերի հանդեպ, սովորելու մոտիվացիան դառնա զրո: Հարց պատասխանատուներին՝ արդյո՞ք մեր բանակին հարկավոր են թերի կրթված զինվորներ: Որքա՞ն պետք է ճակատագրեր խեղաթյուրվեն, որ հասկանանք՝ երեխաները տարբեր են, ոմանք 5 տարեկանից էլ են պատրաստ են դպրոց հաճախել , ոմանց համար 7 տարեկանն էլ է շուտ: Ես չեմ խոսում բացառությունների մասին, խոսքս վերաբերում է առողջ, առանց զարգացման լուրջ խնդիրների երեխաների մասին, որոնք ունեն տարբեր խառնվածք ու զարգացման տեմպ: Խնդրում եմ, վերանայեք այս անհասականալի օրենքը, որը անտեսում է առանձին երեխայի առանձնահատկությունները, նրա շահերը։ Մի քիչ էլ մտածեք Հայաստանի ապագայի մասին, հոգ տարեք մեր ազգի երեխաների մասին: Հայոց Բանակը կարևոր է, բայց այդ բանակին կիրթ և զարգացած տղաներ են հարկավոր, իսկ դրա հիմքը պետք է դպրոցում դրվի` սկսած 1-ին դասարանից: Եթե երեխան զոռով և չուզենալով է դպրոց հաճախում, նա չի սովորի, չի կրթվի... Հուսով եմ առաջարկիս սպառիչ պատասխան կտրվի:
31.05.2025
10.1. Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Նոր ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել օգոստոսի 1-ից:»․ Այս կետի վերաբերյալ կառաջարկեմ, որ սովորողների շարժը` (ընդունելություն, ազատում դպրոցից) թույլատրել կատարելու ամբողջ տարվա ընթացքում, նաև ամռան ամիսներին (մինչև օգոստոս), քանի որ շարժը կատարվում է էլեկտրոնային եղանակով, օգոստոսի 1-ից էլ դեռևս ակտիվ չէ ԴԿՏՀ –ն, տեղափոխման և ընդունելության աշխատանքները հնարավոր է լինում կատարել օգոստոսի 20-ից հետո, ինչն արդեն արհեստական խառնաշփոթ է առաջացնում` կապված սահմանային տեղերի հետ: Շնորհակալ կլինենք, եթե ԴԿՏՀ-ն ևս սահմանափակումներ չդնի այս ժամանակահատվածում: Հավատացած եղեք, որ շատ երեխաներ չեն հասցնում ընդգրկվել տվյալ ուսհաստատությունում, քանի որ չեն տեղավորվում ժամկետների մեջ: Շնորհակալություն