Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումից և համայնքային նոր ծառայությունների ներդրումից:  Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է մնան կամ այնտեղ ընդունվեն միայան այն անձինք, ովքեր չունեն բնակարան, օրենսդրությամբ նախատեսված խնամող և ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ուստի նոր համայնքային ծառայությունների ներդրմանը զուգահեռ նախատեսվում է վերանայել տուն-ինտերնատ ընդունվելու կարգը, խստացնել ընդունելության պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Նշված կարգավիճակն ունեցող տարեցներին կառաջարկվեն նոր ներդրվող այլ ծառայություններ:

 

  • Քննարկվել է

    02.03.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5750

Տպել