Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
0 432

Քննարկվել է 12.02.2019 - 28.02.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը:
82 6668

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 27.11.2018 - 20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱ­ՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1022

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 15.11.2018 - 10.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ 8-12-րդ կետերով՝ համաձայն N 2 հավելվածի:
0 1125

Քննարկվել է 30.05.2018 - 16.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն որոնց Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:
0 2546

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.05.2018 - 14.06.2018

Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
0 1583

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2018 - 12.05.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
1 2358

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.04.2018 - 18.04.2018

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը, ձևը և դափնեկրի վկայագրի ձևը հաստատելու մասին», «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման, մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի ու մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր         «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը հաստատելու մասին» և Կառավարության հարակից որոշումներով՝ հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ, նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգ և սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:
0 2123

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2018 - 04.03.2018

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:
2 2395