Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իդ» կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 6-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 2-Ա որոշման պահանջները, սահմանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված այնպիսի պահանջներ, որոնք կնպաստեն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների առավել արդյունավետ և համակարգված գործունեությանը:

  • Քննարկվել է

    21.03.2025 - 05.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2151

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

01.04.2025

հավելվածի երկրորդ կետի չորրորդ և հինգերորդ ենթակետերում "կա" բառը փոխարինել "առկա է" բառով հավելվածի չորրորդ կետում "Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանները" փոխարեն առաջարկում եմ ընգրկել ՀՀ բոլոր մարզպետարանները, հիմք ընդունելով պատրաստվածության աստիճանի անհրաժեշտությունը, տարհանվող բնակավայյրերից մարդկանց ընդունելու պատրաստվածությունը՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների և պարագաների նախորոգ ունենալու անհրաժեշտությունը վեցերորդ կետի երրորդ ենթակետում ավելացնել "ե) Կոմիտեի անձնակազմի պաշտպանության կազմակերպումը։"

Արտեմ Պետրոսյան

01.04.2025

հավելվածի յոթերորդ կետում նշված է "Վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկները տրվում է ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող բնակչությանը համայնքապետարանների կողմից, որոնք ձեռք են բերվում տվյալ պահին՝ նխօրոք կնքված պայմանագրերի հիման վրա" անընդունելի ձևակերպում է, անիրագործելի կայուն յոդի հաբերի, այսուհետ հաբեր, տրամադրումը բնակչությանը պետք է իրականացվի անմիջապես /հնարավորինս շուտ/ իմաստը կայանում է նրանում որ հաբերի ընդունումից հետո վահանաձև գեղձերը հագենում են յոդով և վտանգավոր ռադիոակտիվ յոդը չի կուտակվում վահանաձև գեղձերում, եթե հաբերի ձեռք բերումը թողնվի վթարի պահից հետո դրա իմաստը կորում է։ առաջարկում եմ թողնել գործով որոշմամբ հաստատված տարբերակով կամ ձևակերպել հետևյալ ձևով "կայուն յոդի հաբերի քանակը հաստատված ՀՀ առողջապահութւան նախարարության կողմից չափաբաժիններով ձեռք է բերվում ՀՀ կառավարության կողմից և բաժանվում է ազդակիր համայնքապետարաններին, համայնքապետարաններին հանձնարարվում է իրականացնել աշխատանքներ բնակչության հետ, իրազեկել բնակչությանը կայուն յոդի հաբերի անհրաժեշտ քանակի առկայության և տեղի ՝ համայնքապետարան, մասին"

Արտեմ Պետրոսյան

01.04.2025

գործող որոշմամբ հաստատված հավելվածի բոլոր աղյուսակները պահպանել անընդունելի են կատարված փոփոխությունները

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: