Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։

  • Քննարկվել է

    24.03.2025 - 08.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2007

Տպել

Առաջարկներ`

Արմինե Դարբինյան

30.03.2025

Դեմ եմ, քանի որ չեմ ցանկանում նման ուսումնական հաստատությունները փակվեն, միաձուլման արդյունքում որոշ կաղրեր դուրս են մնեւմ համակարգից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր կառույց առանձին-առանձին ավելի լավ կիրականացնի իր առաքելությունը։

Արմինե Սարգսյան

28.03.2025

Հիանալի միտք է«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Առաջարկում եմ վերապատրաստումներ նոր տարբերակներով։

Արփինե Ղլեչյան

26.03.2025

Կողմ եմ , որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Խնդիր եմ տեսնում հանրակրթական մասի մանկավարժների վերապատրաստման գաղափարախոսության մեջ, քանզի նշված կրթահամալիրի բովանդակությունը պետք է տարբերվի հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստումից։ Կրթական գործընթացը կազմակերպելու ընթացքում պետք է էլ ավելի ընդգծվի կարողունակությունների՝ արժեքային համակարգի և դիրքորոշման բովանդակությունը։Անհրաժեշտ եմ համարում վերապատրաստման դասընթացի առանձնահատուկ, յուրահատուկ բաղադրիչների ներառում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: