Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են երեխայի իրավունքները և օրենսդրական երաշխիքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ: Օրենքի նախագծի նպատակն է՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը:    
39 1886