24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են երեխայի իրավունքները և օրենսդրական երաշխիքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, կարգավորվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
Օրենքի նախագծի նպատակն է՝ երեխայի իրավունքների իրականացման, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխայի բարեկեցությանը, նրա անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացմանը միտված բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի ամրագրումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանումը:
Քննարկվել է
07.11.2017 - 24.11.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Հանրային հարցման ամսաթիվ
07.11.2017
Հանրային հարցման հասցե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 23062
Տպել24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
24.11.2017
Հոդված 8-ի 3-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելուն ուղղված պետական քաղաքականությանն աջակցելը»։
24.11.2017
Հոդված 8-ի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «նպաստում է հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստուցիոնալացման գործընթացին և որդեգրմանը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 10։