Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.10.2025 - 11.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                                                                                             ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ «Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում են ռազմավարական նպատակները և ենթանպատակները, ակնկալվող արդյունքները, ռազմավարական մոտեցումները: Ռազմավարությունը ունի չորս գերակա ուղղություն` առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենք-շինությունների պահպանում և սպասարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շենք-շինությունների կառավարում և պահպանություն, սոցիալական աջակցության ծառայությունների իրականացում և մարզային (տեղական) նշանակության ճանապարհների պահպանություն: ՀՀ լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարական ընդհանուր նպատակն է «Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների ապակենտրոնացման միջոցով նպաստել հանրային ծառայությունների որակի, մատչելիության և մասնակցայնության բարձրացմանը՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում կյանքի որակի և արդյունավետ կառավարման մակարդակի բարելավման նպատակով»։
Մնաց {days} օր
20 1135

Քննարկվել է 09.10.2025 - 07.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին N 1802-Լ որոշումից և 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունինց։
Մնաց {days} օր
29 7156

Քննարկվել է 15.08.2025 - 05.09.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (2025-2030 թվական) հաստատելու մասին»  Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմ, պարտավորվել է պարբերաբար վերանայել և արդիականացնել իր ազգային ռազմավարությունը՝ Կոնվենցիայի շրջանակներում մշակված գլոբալ նպատակներին համապատասխան։ Վերջիններս ամրագրված են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակով (GBF), որը պահանջում է շտկել և վերակառուցել ազգային ռազմավարությունները՝ մինչև 2030 թ․ նպատակների իրագործման համար։
Մնաց {days} օր
8 2139

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև միջազգային հետազոտական զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Ռազմավարական կառավարման նոր համակարգի ներդրմամբ ռազմավարական պլանավորումից անցում է կատարվում ռազմավարական կառավարման: Արդյունքում, հանրային ռեսուրսները բացառապես փաստաթղթերի մշակման վրա կենտրոնացման փոխարեն կուղղվեն ռազմավարական կառավարման ողջ շղթային՝ պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում ու գնահատում՝ բարձրացնելով հանրային կառավարման, ճգնաժամերի արձագանքման, երկարաժամկետ խնդիրների հասցեագրման և արտաքին ու ներքին հաղորդակցման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
22 2228

Քննարկվել է 31.03.2025 - 15.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2025-2030ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի արտահանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական ծրագիր) սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային շահից բխող արտահանման զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագիրն առաջնահերթ բխում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության շրջանակներում սահմանված արտահանման զարգացման նպատակից և համահունչ է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգին՝ անուղղակիորեն ծառայելով նաև մարդկային կապիտալի զարգացմանը, գործազրկության և աղքատության նվազմանը։ Ծրագիրը միտված է արտահանումը դարձնել տնտեսության զարգացման գլխավոր խթանը։
Մնաց {days} օր
0 2636

Քննարկվել է 20.03.2025 - 04.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներ
Մնաց {days} օր
0 2257

Քննարկվել է 10.12.2024 - 26.12.2024

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Զբաղվածության ռազմավարության նախագծով, որպես հիմնական նպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝  մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև զբաղվածության ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
Մնաց {days} օր
10 5142

Քննարկվել է 15.11.2024 - 01.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներին:
Մնաց {days} օր
0 2399
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: