20.08.2025
20.1 և 20.2 կետերի իրականացման համակատարողների ցանկում ավելացնել Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ-ն, հիմք ընդունելով 15+ տարվա փորձը:
«Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (2025-2030 թվական) հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմ, պարտավորվել է պարբերաբար վերանայել և արդիականացնել իր ազգային ռազմավարությունը՝ Կոնվենցիայի շրջանակներում մշակված գլոբալ նպատակներին համապատասխան։ Վերջիններս ամրագրված են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակով (GBF), որը պահանջում է շտկել և վերակառուցել ազգային ռազմավարությունները՝ մինչև 2030 թ․ նպատակների իրագործման համար։
Քննարկվել է
15.08.2025 - 05.09.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Էկոնոմիկա, Ջրային տնտեսություն, Տեսչական համակարգ
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2135
Տպել20.08.2025
20.1 և 20.2 կետերի իրականացման համակատարողների ցանկում ավելացնել Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ-ն, հիմք ընդունելով 15+ տարվա փորձը:
20.08.2025
Հավելված N 2, ԱՐՄ Թ19: 19.3 կետի իրականացման համակատարողների ցանկում ավելացնել Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ-ն:
20.08.2025
Հավելված N 2 ԱՐՄ Թ09: Հայաստանում ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցում համակատարողների ցանկում ավելացնել քաղհասարակության ներկայացուցիչներին: