ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն ուղեցույցը մանրամասն ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններում ռազմավարական կառավարման ընթացակարգն ու մեթոդաբանությունը։ Այն ուղենիշային է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման ու մշտադիտարկման գործընթացների համար։ Այն բխում է Կառավարության աշխատակարգից (ՀՀ կառավարության 25.02.2021թ․ N 252-Լ որոշում) և նկարագրում ու մեկնաբանում է վերջինիս սահմանած մեթոդաբանական պահանջները։
Ուղեցույցն օժանդակում է ռազմավարական գերակայությունների հստակեցման, փաստահենք վերլուծությունների, չափելի նպատակների սահմանման, ռիսկերի վերլուծության ու կառավարման, մշտադիտարկման, գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանը միտված աշխատանքների կազմակերպման հարցում: Ներկայացված մեթոդները կիրառելի են ոչ միայն ռազմավարական փաստաթղթերի, այլև ցանկացած քաղաքականությունների մշակման ու իրականացման համար:
-
Քննարկվել է
24.03.2026 - 08.04.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 825
Տպել