Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
05.08.2022 21.08.2022
««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի հետ համագործակցությամբ։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր:
0 166

Քննարկվել է 29.04.2022 - 14.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է հստակեցնել վերը նշված որոշումների նախաբաններում օգտագործվող օրենքի անվանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի անվանումը փոխվել է։
0 645

Քննարկվել է 29.04.2022 - 14.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված որոշումները, քանի որ դրանց  ընդունման իրավական հիմքերը բացակայում են։ Բացի այդ,  նշված որոշումները գործնականում չեն կիրառվում:
0 970

Քննարկվել է 12.04.2022 - 28.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի № 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակի, ձևի, մոդելի և թվի ցանկը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների գործառույթներից ելնելով՝ հրազեն կրելու անհրաժեշտությանը։
0 793

Քննարկվել է 11.03.2022 - 26.03.2022

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը Նախագծով վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատրաման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները: Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները. - «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում - Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ - Սահմանադրական բարեփոխումների իրականացում - Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում -  Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում - Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և  էլեկտրոնային հարթակի գործարկում - Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ - Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում - Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում - Սնանկության ոլորտի բարեփոխումներ - Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում       - Փաստաբանության ոլորտի զարգացում - Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ - Ռազմավարական այլ ուղղություններ
3 2442

Քննարկվել է 17.03.2021 - 01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ ունկնդիրները Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են կրթաթոշակ, որը համապատասխանում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մեծամասնությունը իրենց մասնագիտական պատրաստմանը զուգահեռ շարունակում են ծավալել այլ վճարովի՝ այդ թվում պետական աշխատանքային գործունեություն, ինչի արդյունքում պետության կողմից վարձատրվում են կրկնակի: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով կարգավորման ենթակա ոլորտում առաջացած խնդրի լուծման անհրաժեշտությունը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, համաձայն որի՝ Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդիրները ստանում են կրթաթոշակ:
3 3306

Քննարկվել է 20.01.2021 - 04.02.2021

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Վերջինիս առանցքային և հիմնական փուլերից է գործադիր իշխանության մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։
5 6205

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2020 - 10.06.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
32 10672

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.02.2020 - 25.02.2020

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։  Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ - վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից, - ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների, - ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, - իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, - հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, - բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, - արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։
33 18809