Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.04.2026 06.05.2026
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Այլընտրանքային խնամքի կազմակերպման և իրականացման գործընթացների օրենսդրական հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին»,  «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով և այլ հարակից օրենսդրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխություններն ու լրացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել բոլոր այն ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք վերաբերում են այլընտրանքային խնամքին։ Գործող իրավակարգավորումների վերանայումից, հստակեցումից, նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելուց զատ՝ այլընտրանքային խնամքի եղանակներից մեկի՝ խնամակալության դեպքում առաջարկվում է սահմանել հստակ ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ այն առհասարակ բացակայում է։ Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավոր է նաև նրանով, որ կիրարկողների տեսանկյունից այն կլինի մեկ համապարփակ փաստաթուղթ՝ հնարավորություն ընձեռելով երեխայի այլընտրանքային խնամքին  վերաբերող կարգավորումները, դրանց կապը տեսնել և կիրառել մեկ աղբյուրից։ Սույն նախագծի նպատակն է մեկ իրավական ակտով սահմանել երեխայի՝ այլընտրանքային խնամքի ընտանիքահեն եղանակները կազմակերպման գործընթացները՝ արդյունքում ունենալով միջազգային պարտավորություններին համահունչ, երեխայի լավագույն շահերը հաշվի առնող իրավական ակտ։  
Մնաց {days} օր
0 371

20.04.2026 06.05.2026
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որդեգրման գործընթացը և դրան առնչվող տարբեր հարցեր Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին: Արդյունքում, ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը:
Մնաց {days} օր
0 321

20.04.2026 06.05.2026
ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող անձանց (ընտանիքների) կարիքներին հրատապ արձագանքելու ճկուն մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Ներկայում գործող բնակարանային աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական բնակարանային ֆոնդի կամ դրամական աջակցությունների տրամադրմանը։ Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում՝ անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով ապահովված չեն ժամանակավոր, անվտանգ և նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող կացարանով, ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով, որոնք արագ տեղակայվող, շարժական ժամանակավոր կացարաններն են։    
Մնաց {days} օր
0 183

20.04.2026 06.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։ Իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացի այդ ընտանիքի մանկահասակ երեխայի կամ երեխաների տվյալներից։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ ծնողներն ամուսնալուծված են և անհրաժեշտ է հստակեցնել, թե երեխան կամ երեխաները որ ծնողի ընտանիքի պարտադիր միավորի կազմում պետք է հաշվառվեն։ Երբեմն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությունը բավարար չի լինում, որպեսզի հստակ նույնականացվի, թե տվյալ ընտանիքի անդամների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում առկա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ գնման իրավունքի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով արդյոք գերազանցում է 12 քմ, թե ոչ։  Միաժամանակ,  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում սահմանել կանխավճարի չափ, որը վճարելու է պետությունը։ Ծրագրի շրջանակում ներկայում հնարավոր չէ դրական մնացորդն ուղղել անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը, ինչպես նաև ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր, ինչն էապես խոչընդոտում է դրական մնացորդի իրացման գործըթացին։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ։  
Մնաց {days} օր
7 1117

20.04.2026 06.05.2026
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը։  
Մնաց {days} օր
0 584

16.04.2026 04.05.2026
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է ապահովել գործազուրկ անձանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության, հաղորդակցման և համագործակցության կարողությունների զարգացմանը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով։
Մնաց {days} օր
0 866

09.04.2026 27.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
Մնաց {days} օր
0 537

08.04.2026 24.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 20.01.2025թ․ N 47-Ա որոշմամբ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ի կատարումն նշված ցանկի 26-րդ կետի։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան, միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը, խնդրահարույց դեպքերը և այլն։    
Մնաց {days} օր
0 634

Քննարկվել է 02.04.2026 - 20.04.2026

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից բխող՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար: Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝ 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:  
Մնաց {days} օր
6 635
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: