Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի ընդունումը Լեռնային Ղարաբաղում ծառայած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների շրջանակի հստակեցումն է։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի միասնական կիրառությունն ապահովելու նպատակով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած ժամանակահատվածը համարել զինվորական ծառայության ստաժ, իսկ սույն օրենքի 63-69-րդ հոդվածների դրույթները տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։

 

 

  • Քննարկվել է

    18.07.2024 - 02.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 955

Տպել