Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.04.2023 - 12.05.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանականերում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։ 2 1 0 2819
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2023 - 16.03.2023 ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունը կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը՝ մեծացնելով փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։ 8 4 0 4196
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.02.2023 - 04.03.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: 19 6 1 8074
Քննարկվել է 06.02.2023 - 21.02.2023 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը: 6 2 0 2970
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.01.2023 - 20.01.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող կարգի որոշ դրույթներ փոփոխելու և հստակեցնելու, և ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումը, որոշ դրույթների վերանայումը միջոցառման կազմակերպումն ավելի կանոնակարգված կդարձնի: 1 57 45 3757
Քննարկվել է 29.12.2022 - 13.01.2023 «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողիների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները: 10 16 13 3501
Քննարկվել է 27.12.2022 - 11.01.2023 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: 17 5 0 3578
Քննարկվել է 29.06.2022 - 14.07.2022 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը: Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։ 16 30 15 11514
Քննարկվել է 07.04.2022 - 23.04.2022 ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սահմանել 1) Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի. 2) գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափը գիտությունների դոկտորին 50000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ: Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում: Դրամական վճարը սահմանվում է ցմահ: 7 1 2 5690