Հիշել նախագիծը

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել

1) Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի.

2) գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափը գիտությունների դոկտորին 50000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ:

Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:

Դրամական վճարը սահմանվում է ցմահ:

 

  • Քննարկվել է

    07.04.2022 - 23.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5640

Տպել

Առաջարկներ`

Ալիտա Դանագուլյան

23.04.2022

Առաջարկում եմ բուհական համարգում աշխատած դոկտոր պրոֆեսորներին տրամադրել հավելավճարը անկախ գիտական ստաժից, քանի որ այս աստիճանը ստանալու համար անձը հիմնական դասախոսական ծանրաբեռնվածությանը զուգահեռ կատարել է գիտական աշխատանք:

Harutyun Movsisyan

14.04.2022

Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է «Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:» տարբերություններ է մտցնում ՀՀ-ում գիտական կազմակերպություններում աշխատած և բուհերում միայն դասավանդած գիտական կոչում ունեցողների միջև, քանի որ վերջիններս չեն բավարարելու «առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» պահանջին, «դասավանդողը» այդ գումարը չի ստանում, դա վերաբերում է միայն գիտաշխատողին: Այս կետով լրացուցիչ ճանապարհ է ստեղծվում գիտական կոչում ունեցող անձանց ուղղակիորեն գիտական կազմակերպություններում գրանցվելու համար, ինչը խնդրահարույց է, կամ պարզապես տվյալ անձանց համար գիտական կոչման դրամական գումարի ստացման ևս մեկ արգելք է դրվում: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ գիտական կազմակերպությունում աշխատող գիտնականը բուհում դասավանդող գիտնականից ունի առավելություններ կամ մեկը մյուսից շատ կամ քիչ կարևոր գիտական գործ է արել: Անհրաժեշտ է պահպանել հավասարությունը և հաշվի առնել ՀՀ-ում գիտական կոչման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխանության առանձնահատկությունները

Տեսնել ավելին