Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.08.2017 - 02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 10461

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.08.2017 - 02.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հար­կումը բացա­ռելու և հարկերի վճարումից խուսա­փելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազ­գային համա­ձայ­նագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով ռեզիդենտության փաստը այլընտրանքային տարբերակներով հիմնավորելու վերաբերյալ:
0 9890

Քննարկվել է 17.08.2017 - 14.09.2017

<<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կարգավորում է` նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները Ակնկալվում է` ձևավորել  Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը Ակնկալվում է` << Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար Ակնկալվում է` <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար  
0 10791

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.08.2017 - 01.09.2017

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին: Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
0 9466

Քննարկվել է 17.08.2017 - 05.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերաբերյալ
0 10624

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2017 - 01.09.2017

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և   միջոցառումների ցանկին  հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նպատակն է իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ` հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների բազմակողմանի ներգրավվածության միջոցով: Այն  ներառում է հասարակական կյանքի բոլոր հիմնական ուղղություններով, տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը,  թիրախային արդյունքը, ինչպես նաև   ֆինանսավորման  աղբյուրները:
0 11266

Քննարկվել է 16.08.2017 - 07.09.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծերի ընդունման նպատակն է լիցենզավորման նոր պահանջների սահմանմամբ խստացնել կրթական ծրագրերի իրականացման բնագավառում լիցենզավորման գործընթացը: Միաժամանակ նախատեսելով այդ պահանջերի կիրարկման մեխանիզմների սահմանումը:
0 11186

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 16.08.2017 - 31.08.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:
0 9366

Քննարկվել է 14.08.2017 - 04.09.2017

«Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգերը:
0 9018