Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Օզոնային շերտը քաղքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

     «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի նոր խմբագրումը (այսուհետ՝ Օրենք), նախևառաջ, ենթադրում է Օրենքի վերտառության փոփոխություն, որը ենթադրում է ինչպես կարգավորման առարկայի, այնպես էլ նպատակների և խնդիրների փոփոխություն, ինչպես նաև փոփոխություն հասկացություններում, քանի որ հիդրոֆտորածխածինները թեև օզոնաքայքայիչ չեն, բայց սկսելու են ենթարկվել իրավակարգավորման այս Օրենքի միջոցով: Փոփոխության են ենթարկվում նաև գործող «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի որոշ գլուխների վերտառություններ, որոնք կրկին պետք է համապաստասխանեցվեն նախագծով առաջարկվող Օրենքի նոր վերտառությանը: Նախատեսվում է Օրենքի դրույթների համապատասխանեցում նաև ԵՏՄ օրենսդրությանը: Մասնավորապես, նախագծում նախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրող փաստաթուղթը) հասկացությունները:

     Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 80.1-ին և 242-րդ հոդվածներումում, ինչպես նաև նախագծով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 87.1-ին հոդվածով, ինչով Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

  • Քննարկվել է

    19.07.2019 - 09.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 264

Տպել