Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14-14 արձանագրային որոշման հավելվածի 2.13. կետի պահանջներից և նախատեսվում է այն իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում: Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումը կնպաստի շահագրգիռ պետական կառավարման մարմինների համագործակցության և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Մնաց {days} օր
0 9723

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով հաստատվող հայեցակարգի նպատակն է հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ ՀՀ) աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ՝ ԱՎԱՀ) ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նմանատիպ համակարգերի կառուցման ժամանակակից միտումները, տվյալ համակարգի առջև դրվող խնդիրների սահմանումը, համակարգի կառուցվածքի և գործունեության ռեժիմների, ինչպես նաև համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունների և նրանց իրականացման կարգի որոշումը:     Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ, կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը:      Բնակչության պաշտպանությունը, որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:     Բնակչության պաշտպանության խնդիրների կարգավորումը, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն, կապված է նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության  բնագավառներում կառավարման մարմինների ու բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի կազմակերպման և  իրականացման արդյունավետությունից:
Մնաց {days} օր
0 12250

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է բարելավել ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնելով գործող համակարգի արդյունավետությունը, և վերացնել այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները:    
Մնաց {days} օր
0 12405

Քննարկվել է 04.10.2018 - 20.10.2018

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Մնաց {days} օր
0 12757

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2019 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
Մնաց {days} օր
0 19120

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը: Նախագծով հստակեցվել է, որ պետական մարմիններին տրամադրվող հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է սահմանված լինի օրենքով:
Մնաց {days} օր
0 9943

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով կատարվել է փոփոխություն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում, որում «հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների» բառերը փոխարինվել են«հարկային ծառայության պաշտոնների, մաքսային ծառայության պաշտոնների՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների» բառերով:
Մնաց {days} օր
0 8825

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով լրացումներ են կատարվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում, ինչպես նաև մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում:
Մնաց {days} օր
0 8681
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: