Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը,  պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:

 

  • Տևողություն

    06.08.2019 21.08.2019
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 307

Տպել

Առաջարկներ`

Կարինե Գրիգորյան

19.08.2019

Հոդված 7-ի, կետ 14-ի մեջ «հնարավորինս» բառը հանել։ Եթե հնարավոր է այն փոխարինել «պարտադիր» բառով։

Գևորգ Մալխասյան

14.08.2019

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք ևս ազատ են անելու օրենքով չարգելված գործողություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսի նախագիծ մշակողները փաստորեն չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 39-րդ, 29-րդ և այլ հոդվածների պահանջերը, որով իսկ ոտնահարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները: Կարծում եմ, որ օրենքով պետք է միայն ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան լիարժեք կենսագործել իրենց իրավունքները, ինչպես նաև օրենքը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար: Օրենքի նախագծում նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար բազում երաշխիքների ու պայմանների ապահովում: Այս դեպքում պարզ չէ թե ՀՀ պատրաստ է այդ երաշխիքներ ապահովել օրենք ուժի մեջ մտնելու պահից: Բազում պահանջներ են դրված նաև կազմակերպություների վրա, որն իրատեսկան չէ ու պահանջելու է մեծ ծախսեր: Նախագծի 23-րդ հոդվածում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն դատավարական օրենսգրքերով: Առաջարկում եմ նաև հանել նախագծի 13-րդ հոդվածը, քանի որ այն օրենքով կարգավորվող իրավահարաբերություն չէ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1849 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Համարում ենք, որ Նախագծում ճիշտ են սահմանված օրենքի նպատակները եւ դրանց հասնելու ուղիները։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Ինչպես նշված է Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը» Հոդված 4-ի 2-րդ մասում. «2․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:», իսկ Հոդված 4-ի 4-րդ մասի 5) կետում որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է թվարկված հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական միջոցառումներ իրականացնող սուբյեկտը, սակայն Նախագծում որեւէ տեղ չի ամրագրված պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական խնդիրների լուծման միջոցառումների եւ ֆիաննսավորման միջոցների մասին։ 2. Նախագծի Հոդված 4-ի 4-րդ մասի 3) կետում որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչ է նշված hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, մինչդեռ նախագծում դրա նպատակները, գործառույթներն ու գործունեության կանոնակարգումը սպառիչ չեն։ Ավելին, դրանում ներառված չեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման սկզբունքներն ու իրավասությունները։ 3. Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները» Հոդված 7-ի 1-ին մասում մանրամասնորեն թվարկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, մինչդեռ դրանց թվում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելու իրավունքի երաշխավորումը։ Այս պարագայում հարկ է հիշեցնել, որ առողջ ապրելու իրավունքի պահպանման ուղղությամբ հանձնառություններ է ստորագրել Հայաստանի Հանրապետությունը, միանալով «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ համաձայնագրին, ինրպես նաեւ դա նախատեսված է «Մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի Հանրապետության ռազմավարության մեջ»։ Հետեւաբար, առաջարկում ենք նախագծի Նախագծի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները» Հոդված 7-ի 1-ին մասում 5) կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ․ 6) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով առողջ ապրելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը: 4. Վերոհիշյալի ենթատեքստում առաաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2) կետում «եւ» բառից հետո եւ «զբաղվածությանը» բառից առաջ լրացնել «առողջապահությանը» բառը։ 5. Ողջունելի է Նախագծում «Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքի» վերաբերյալ ը առանձին հոդվածի նախատեսումը (հոդված 23.)։ Սակայն դրանում նախատեսված իրավակարգավորումները խտրական են եւ չեն կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամբողջական պաշտպանություն։ Այսպես, հոդվածում նախատեսված է հասարակական կազմակերպության մի նոր տեսակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն, ինչը ոչ միայն սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ ավելին հակասում է դրանց սկզբունքներին։ Ով է իրավասու սահմանելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահյտությունը միավորվելու որեւէ հասրակական կազմակերպության մեջ եւ սահմանելու ՀՀ քաղաքացիների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելություն։ Հետեւաբար առաջարկում ենք հոդվածի վերնագրից եւ դրա տեքստից հանել «Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող» բառերը։ Վերոհիշյալի կապակցությամբ առաջարկում ենք․  հոդվածից հանել 1-ին մասն ամբողջությամբ,  3-րդ մասում հոդվածից հանել «եթե հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:» բառերը,  հոդվածում լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Կազմակերպությունը դատարանում կարող է ներկայացնել կազմակերպության ներկայցուցիչը՝ ղեկավարի լիազորագրով»։ 6. Վերոհիշյալ 5-րդ կետի առաջարկությունների համատեքստում առաջարկվում է Նախագծի հետ միասին ներկայացնել «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, հետեւյալ հարցերի վերաբերյալ․  Հասարակական կազմակերպության անդամների ու շահառուների իրավունքների պաշտպանության հարցերով նախորդ ժամանակաշրջանի գործունեության մասին տեղեկատվության պահանջի բացառումը, ինչը խտրականություն է եւ հակասում է ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածին,  Հասարակական կազմակերպության անդամների ու շահառուների իրավունքների պաշտպանության նոտարի կողմից հաստատված լիազորագրով հանդես գալու պահանջի վերացում։ Այս պարագայում բավարար կարող է համարվել կազմակերպության ղեկավարի կողմից դրա ներկայցուցչին տրված լիազորագիրը, ինչն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումներին,  Սահմանել վարչական վարույթի ժամանակ հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների կողմից ոչ պատշաճ եւ իրավաչափ վարչական գործողությունների ու վարույթի ժամանակ կատարված ծախսերի փոխհատուցման մեխանիզմներ։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: