Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.08.2025 - 26.08.2025

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 1568

Քննարկվել է 01.08.2025 - 16.08.2025

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
11 1792

Քննարկվել է 01.08.2025 - 16.08.2025

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
0 1253

Քննարկվել է 01.08.2025 - 22.08.2025

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
7 2437

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

««Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր      Նախագծերի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արժեթղթավորման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից վարվող և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վարվող ռեգիստրների տեղեկատվության փոխանակման համար:
Մնաց {days} օր
0 1352

Քննարկվել է 29.07.2025 - 18.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
3 8771

Քննարկվել է 28.07.2025 - 18.08.2025

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը միտված է քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրում արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխարգելմանը և նվազեցմանը:
Մնաց {days} օր
0 1345

Քննարկվել է 25.07.2025 - 11.08.2025

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝  նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը  կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։    
Մնաց {days} օր
1 1547

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Նախագծով նախատեսվում է  «Սնդիկի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝     Օրենքով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել թվարկվող սնդիկի միացությունների անվանումները,    Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով՝ ԵՏՀ և ՀՀ էկոնոմիկայի նախ. առաջարկությամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար,    Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքների  պահանջներին համապատասխան,     Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Մնաց {days} օր
0 1423
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: