06.07.2022 21.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները. - էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ, - եթե վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել մեկ անձից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, - մասնակցի՝ հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման, - գնումը հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպված լինելու դեպքում հանվում է մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու պարտադիր պայմանը, - ուժը կորցրած են ճանաչվում քննարկվող կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի պարբերությունները և գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու իրավասությունը վերապահվում է պատվիրատուներին: 0 0 0 33
04.07.2022 22.07.2022 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 2 0 96
23.06.2022 08.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում սահմանել առևտրային չափաքանակներ: Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների առևտրային չափաքանակներեն են: 0 0 0 258
Քննարկվել է 17.05.2022 - 06.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Հանձնարարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակներում, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը։ Այդ կապակցությամբ, Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահովման ուղղությամբ: 0 0 0 418
Քննարկվել է 17.05.2022 - 06.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման ուղղությամբ: 0 0 0 382
Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։ 1 0 0 515
Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ 1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը, 2) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել առավել արդարացի և տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված, 3) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։ 0 0 0 660
Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022 ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար: 0 0 0 457
Քննարկվել է 12.04.2022 - 27.04.2022 «Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ դրա ընդունումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Քննարկվող կարգով նախատեսվում է կարգավորել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված` մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: 1 0 0 533