Կադաստրի կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշմամբ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգում լրացվում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգավորումները:
0 934

Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է, հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկել տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով:
0 1205

Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները:
0 1303

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։
10 1853

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քանի որ արժեքային առումով շինության մաս կազմող՝ հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները տարբերվում են հիմնական շինության արժեքից, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում կատարելու դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայումս չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։
1 1493

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնա­հատ­­ման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվա­կանի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրար­կումն ապա­­հովող միջո­ցա­ռման իրականացմամբ:
0 1250

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնա­հատ­­ման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվա­կանի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրար­կումն ապա­­հովող միջո­ցա­ռման իրականացմամբ:
0 1284

Քննարկվել է 07.11.2022 - 22.11.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում:
0 1634