Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.02.2020 - 10.03.2020 «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ 4 0 3 2673
Քննարկվել է 13.02.2020 - 05.03.2020 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Նախատեսվում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն իրականացնել Եվրախորհրդի N 765/2008/EC տեխնիկական կանոնակարգի ու ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, հասնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներքո` EA, ILAC, IAF հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների ճանաչման` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրման միջոցով: Այս համաձայնագրերը կնպաստեն արտաքին առևտրի պայմանների դյուրացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական արտադրողի համար, ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը, բացառելով նույն արտադրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտությունը: 3 0 0 1729
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.02.2020 - 27.02.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն: 2 0 0 1815
Քննարկվել է 21.01.2020 - 20.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թ. հո՛նվարի 16-ի N56-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության գնահատման ընթացակարգերը լրացնել համապատասխանության սերտիֆիկացման ընթացակարգերով:Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ազգային տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած բացթողումները: 3 0 0 2190
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.01.2020 - 05.02.2020 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականի հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքը (այսուհետ` Օրենք), որով նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր: Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին: Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը: 3 1 0 2329
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.01.2020 - 02.02.2020 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն փաստաթղթի մշակումը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։ 2011 թվականին ՀՀ կառավարության N 49 արձանագրային որոշմամբ ընդունվել է և հավնության է արժանացել՝ «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը ներկայումս արդիականացման կարիք ունի։ Ուստի նոր փաստաթղթի մշակումը կապված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման տեսանկյունից, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացի չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ: 3 1 0 2667
Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։ 16 4 0 5058
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա: 14 3 1 2791
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, որը հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից նվազեցնելու արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։ 4 2 0 2293