23.12.2025
Այն, որ չօգտագրոծվող հողերի հաշվառոմը պետք է իրականացնի համայնքը, անընդունելի է. Համայնքը գյուղատնտեսության զարգացման պատասխանատուն չէ, առավել ևս, սա տեղական նշանակության հարց չէ: Հասկանալի է նախաձեռնող խմբի անհասկանալի ու չարդարացված միտումը՝ համայնքը դարձնել քավության նոխազ: Կարող եք առարկել, թե ՏԻՄ մասին օրենքի համաձայն գյուղատնտեսական ռեսուրսի հաշվառումը փոխանցված է համայնքին, սակայն սա նույնպես լեգիտիմ չէ, ՀՀ Սահմանադրությունը սահմանել է ՏԻՄ-ը: Ինչ որ արդեն վերագրել և հիմա վերագրում եք համայնքին դուրս է ՀՀ Սահմանադրության մեկնաբանությունից, չնայած որ նախորդ անգամ ներկայացրել էի առարկություններս: Տպավորություն է, որ կանխավ չեք ուզում հողերի արդյունավետ կառավարում իրականացվի ՀՀ-ում և հենց այդ նպատակով եք այսբովանդակ իրավական ակտեր շրջառանում և որ առավել տխուր է, ապահովում եք վերջիններիս պատրադիր կատարման կարգավիճակը: հարց չէ