Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.07.2021 - 29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի և դադարեցնել տարբեր անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը (առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառքի դեպքում սպառնալիք են ստեղծում բնակչության և շրջակա միջավայրի համար, իսկ  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության դեպքում աշխատում են՝ չապահովելով օրենսդրությամբ ամրագրված  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները) կամ վերջիններիս բերել օրինական դաշտ, ուստի նախատեսվում է սույն իրավական նորմով կարգավորել նշված խնդիրները։
0 5773

Քննարկվել է 24.06.2021 - 09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի N 1-ին հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, իսկ N 2 հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը։
0 5523

Քննարկվել է 17.06.2021 - 03.07.2021

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
0 6058

Քննարկվել է 04.06.2021 - 20.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով լիարժեք կարգավորվում են  ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման իրավահարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, բացի առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաև միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ ներկայիս Օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի նպատակահարմար է Օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Ուստի առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․2․ մասով հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով:»։ Նախագծով նախատեսվում են նաև լրացումներ կատարել Օրենսգրքի 25-րդ հոդվածում հետևյալ հիմնավորմամբ․ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի պանդեմիայի առաջացումը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան և պատերազմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Պանդեմիայի և պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց այնպիսի անկանխատեսելի իրավիճակներում, որոնց լուծումը օրենսդիրը չէր կանխատեսել: Այսպես, Ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որևէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել և հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Միևնույն ժամանակ, պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների, ընդհուպ` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունման: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ: Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում առաջացած հանգամանքների հիմքով, այդ հանգամանքների ժամկետով պարտավորությունների կատարման հետաձգումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն էլ անհրաժեշտ է ամրագրել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն:
0 7474

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.06.2021 - 19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված հրամանի նախագծի նպատակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովների ձևավորման գործընթացում ՀՀ մարզերի համայնքներում դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:
0 6643

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.06.2021 - 19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները։
0 6200

Քննարկվել է 02.06.2021 - 18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման կարգը առավել հստակեցվել է ոլորտի վերահսկողությունը առավել օպերատիվ իրականացնելու նպատակով: Համապատասխանաբար սահմանվել է նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը (սահմանվել է նաև գովազդային վահանակի սեփականատիրոջը չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը):
0 5612

Քննարկվել է 02.06.2021 - 18.06.2021

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։
3 8680

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.05.2021 - 05.06.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
3 6270